Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կառավարությունն հաստատեց նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսող նախագիծը

Կառավարությունն հաստատեց նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսող նախագիծը
27.06.2019 | 23:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ 3 ամիս առաջ նախարարությունը պատվիրել էր հետազոտություն, որ կարողանա գնահատել նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը. «2019-ի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1500 գործատուների մոտ, և իրենց առաջադրած միջին մեծությունը 70 հազար 254 դրամ էր: Միջին թիվ ենք վերցրել էդ թվերից, դա 68 հազար դրամն է: Եվ մենք առաջարկում ենք, որ մեր նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով: Հետո, երբ Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք լինելու ենք հարակից զեկուցողներ, կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթի վրա»: Նվազագույն աշխավարձը բարձացնելու առաջարկ էին արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը։ Նրանց նախագիծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ: Վարչապետը փոխնախարարից հետաքրքվեց, թե ինչ գործնական խնդիր են լուծվում նվազագույն աշխատավարձի բարձացմամբ, ինչ է փոխում մարդկանց կյանքում: Գեմաֆին Գասպարյանն արձագանքեց, որ փոփոխությունը կազդի մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար, իսկ պետական ոլորտում աշխատող 35 հազար քաղաքացիների վրա։ Վարչապետը հավելեց, որ կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի աշխատողների իրավունքներին. «Հատկապես սոցիալական անապահովության էս ֆոնին, քանի որ մարդիկ երբեմն նույնիսկ փոքր աշխատավարձերից շատ կախված են, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի էդ ոլորտում չարաշահումներ չլինեն, էդ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվեն, հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողների շահերը»: Նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ